Փոխնախարար. ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները մտահոգիչ են![]() 28 մարտի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները անհանգստություն են առաջացնում, սակայն երկրի խնդիրն անվտանգության ապահովումն է, և այդ հարցում պետք է առաջնորդվել ՀՀ-ի շահերով: «Երկիր Մեդիա» Հ/Ը-ի փոխանցմամբ, այս մասին ասել է պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: 2017 թվականին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մտադիր պատժամիջոցներ սահմանել ռուսական ռազմաարդյունաբերական ընկերություններից սպառազինություն գնող երկրների նկատմամբ։ Ամերիկյան մի շարք վերլուծաբաններ նշել էին, որ թեև պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են տհաճ անակնկալների հանդիպել: Ավելի վաղ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չափազանցված էր համարել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |