ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւաձեի հետ հանդիպման ընթացքում: Վարչապետի խոսքերով` «տարածաշրջանում կան խնդիրներ, որոնց լուծումը կախված է միայն դրանք կարգավորելու ցանկությունից»: Հանդիպման ընթացքում Մարգարյանն անհանգստություն է հայտնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում բնակվող հայերի ծանր սոցիալական վիճակի կապակցությամբ եւ Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ տարածաշրջանի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը: Վարչապետը նշել է, որ Ջավախքում կյանքի բարելավման շահագրգռվածության մասին փոխադարձ հավաստիացումներից անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործերի` դրանով իսկ կանխել ավելորդ լարվածությունը եւ բազմաթիվ շահարկումները: Թեւաձեն համաձայնվել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ջանքեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---