ՀՀ ՊՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միջոցով22 մարտի 2008 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը բացառում է ղարաբաղյան հարցի ուժային լուծման տարբերակը: «Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միոջոցով: Անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ եւ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել այդ հակամարտությունը»,-շաբաթ օրը հայտարարել է նա լրագրողներին Երեւանում: Ինչպես գտնում է Հարությունյանը, Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ պետք չէ դիմել ագրեսիվ գործողությունների, հաշվի առնելով մարտի 4-ի իրադարձությունները շփման գծում: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ իրավիճակը Ադրբեջանի ԶՈՒ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ շփման գծում լիովին գտնվում է հայկական կողմի վերահսկման տակ: «Շփման գծում իրավիճակն այժմ հարաբերականորեն հանգիստ է, քան մարտի սկզբին: Եթե մարտի սկզբին ամեն օր գրանցվում էր մինչեւ 45 կրակոց, ապա այս գիշեր եղել է ընդամենը 12 կրակոց»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Մարտի լույս 4-ի գիշերը Մարտակերտի հյուսիս-արեւելյան մասում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի վրա: Ինչ-որ պահի ադրբեջանական ուժերը գրավել էին ԼՂՀ ԶՈՒ առաջատար դիրքերից մեկը, սակայն ղարաբաղյան կողմի պատասխան կրակը ստիպեց հակառակորդին վերադառնալ սկզբնական դիրքեր: Հրաձգության արդյունքում վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ավագ լեյտենանտը, ադրբեջանական կողմից եղան վիրավորներ եւ զոհվածներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |