Ռուս հաղորդավարը պատմել է այցելության համար պարտադիր ՀՀ վայրերի մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի հաղորդավար,Անդրեյ Ռազիգրաևը ռուսական «Մուզ ՏՎ»-ի «Արձակուրդ առանց ուղեգրի» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ պատմում է Հայաստան այցելության մասին՝ ներկայացնելով եզակի զիփլայնը, հեթանոսական Գառնին, ժայռափոր Գեղարդը, երևանյան Կասկադը, համեղ և բազմազան ուտեստներով լի շուկաները: Նա ռեպորտաժում ցույց է տալիս այն առաջնահերթ վայրերը, ուր պետք է անպայման այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը՝ «Մեգերյան կարպետ» ընկերություն, Խոր Վիրապ, Zipline, Հյուսիսային պողոտա, Գառնի, Երևանի կենտրոնական շուկա: Ի դեպ, ըստ Ռազիգրաևի, Հյուսիսային պողոտան Երևանի ամենաէլեգանտ փողոցն է: «Չնայած Երևանը 29 տարով մեծ է Հռոմից, այստեղ նավթալինի հոտ չի գալիս»,-այսպես է սկսում իր հաղորդումը Ռազիգրաևը: Հաղորդավարը շրջում է Երևանում, հուշանվերներ գնում, հայկական գինի համտեսում, իսկ շուկայում չրեր և սուջուխ վաճառող կանայք հյուրասիրում են նրան համեղ և քաղցր ուտեստներով: Ռազիգրաևը եղել է նաև Ենոքավանում և Սևանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |