ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը28 մարտի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Yerevan Today-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Դեսպանը նշել է, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: Դիտարկմանը, թե հաշվի չեն առել արդյոք, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և որ շատ ՀՀ քաղաքացիների կարող է անհանգստացնել իրենց անձնական տվյալների անվտանգության խնդիրը, դեսպանը պատասխանել է, որ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար շատ բարձր արժեք է: «Մենք կարող ենք երաշխավորել, որ որևէ տվյալ դուրս չի գա: Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, և այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու», - ասել է նա: Դեսպանի խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում: «Ես ուզում եմ շատ հստակ շեշտել, որ այդ վիզաների տրամադրման մասին որոշումը տրվում է բացառապես Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների կողմից»,- նշել է Մաթիաս Քիսլերը՝ հավելելով, որ վիզաների տրամադրումը կենտրոնների միջոցով կազմակերպելու պատվիրակումը միայն Հայաստանին չի վերաբերում, կան այլ երկրներ ևս, որտեղ Գերմանիան քաղաքացիներին տրամադրում է վիզաներ կազմակերպության միջոցով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլից Երևանում շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018 թվականի ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |