Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով29 մարտի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով...Անհրաժեշտ է ապահովել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը բանակցությունների միջոցով»,-ասել է Իրանի նախագահը, հայտնում է Haqqin.az-ը: Ռոուհանին հավելել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով: «Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,-ասել է նա: Ավելի վաղ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել էր. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |