Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը24 մարտի 2008 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը: Պատի հատվածներից մեկը քանդվել է դեռեւս հինգշաբթի օրը` Լեդրա քաղաքում: Պատի ապամոնտաժումը, որը շատերը համեմատում են տխրահռչակ Բեռլինի պատի հետ, հնարավոր դարձավ կղզու հունական եւ թուրքական համայնքների միջեւ երկխոսությունը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածության արդյունքում: Նիկոսիայի կենտրոնական Լեդրա փողոցը մինչ այժմ շարունակում է մնալ 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժումից ի վեր կիսված կղզու ողբերգական խորհրդանիշներից մեկը: Առաջին անգամ Լեդրան բաժանվեց հարավային եւ հյուսիսային մասի 1958թ.: 2008թ. մարտի 21-ին կայացած Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հանդիպման ժամանակ որոշվել է ոչ միայն ապամոնտաժել պատը, այլ նաեւ հսկիչ անցակետ բացել Նիկոսիայում: Դա պետք է նպաստի կղզու միավորման հարցի վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը: Հիշեցնենք, որ 2004 թվականին կիպրոսցի թուրքերը հավանություն տվեցին ՄԱԿ-ի առաջարկած միավորման ծրագրին, սակայն կիպրոսցի հույները մերժեցին այն: Ընթացիկ տարվա հունվարին ընտրված կոմունիստ նախագահ Խրիստոֆիասը վճռականորեն է տրամադրված հյուսիսի հետ երկխոսության վերսկսմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |