ArmHiTec-ում բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ-ներ են ցուցադրվել![]() 29 մարտի 2018 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել են UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 և HREESH բազմաֆունկցիոնալ հայկական նոր անօդաչու թռչող սարքերը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական ԱԹՍ-ներն արդեն փորձարկումներ են անցել։ HREESH BEEB սերնդի ԱԹՍ ԱԹՍ-ներից UAV s BEEB-1800-ը, BEEB-3000-ը, BEEB-3200-ը, S-1-ը հետախուզական են, HREESH-ը, դատելով առանձնահատկություններից, հարվածային: UL-200 Ավելի վաղ հայտնել էինք, որArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում է 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն՝ 14 երկրից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |