«Ռոստեխը» ArmHiTec 2018 ներկայանում է բազմաթիրախային կործանիչներով և մարտական ուղղաթիռներով29 մարտի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկած ArmHiTec 2018 ցուցահանդեսին մասնակցում է նաև ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան, որը ներկայացրել է ավելի քան 200 առաջատար նմուշ: Այդ մասին հայտարարել է «Ռոստեխի» պատվիրակության ղեկավար, «Ռոսօբորոնէքսպորտի» մարքեթինգային դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը: Ցուցահանդեսը գործում է մինչև մարտի 31-ը: Կորպորացիան ներկայացրել է զինամթերքի ավելի քան 100 տեսակ, ցամաքային զորքերի մարտական մեքենաներ, ավիացիոն և ուղղաթիառյին տեխնիկա, կապի միջոցներ, մարտավարական օղակի կառավարման ժամանակակից համակրգեր, հայտնում է ՏԱՍՍ-ը: ArmHiTec 2018-ում միասնական ռուսական ցուցադրության կազմակերպիչը «Ռոսօբորոնէքսպորտն» է, որը «Ռոստեխի» կազմի մեջ է մտնում: Ռուսական ընկերության տաղավարում ներկայացված են ԲՏՌ-82Ա զրահամեքենան, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենան, հատուկ զրահապատ ՎՊԿ-233136 ավտոմեքենաներ, «Թայֆուն-Կ»շարքի մարտական մեքենաներ, «Խրիզանտեմա-Ս» և «Մետիս-Մ1» հակատանկային համալիրներ, ինչպես նաև հրաձգային զենք՝ Կալաշնիկովի ինքնաձիգեր և «Պեչենեգ» գնդացիրը: Ավիացիոն հատվածը ներկայացված է բազմաթիրախային Սու-30ՄԿ և Սու-35 կործանիչներով, Իլ-76ՆԴ-90Ա ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռով, ինչպես նաև Մի-28ՆԷ և Կա-52 մարտական ուղղաթիռներով և տրանսպորտային Մի-171Շ և Մի-35Մ մոդելներով: ArmHiTec 2018-ին սեփական տաղավարով մասնակցում են նաև «Տեխմաշ» գիտաարտադրական կոնցերնը, որի ցուցադրության առանցքային մասը զբաղեցնում է «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգը, և «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգն իր արտադրանքով: ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսին մասնակցում է 34 հայկական և ավելի քան 30 կազմակերպություն՝ 14 երկրից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |