Աշոտյանը դիմել է գործադիրին՝ ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից ընդունող թուրքական ընկերության հարցով

Աշոտյանը դիմել է գործադիրին՝ ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից ընդունող թուրքական ընկերության հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մի շարք երկրների շենգեն վիզա ստանալու գործընթացը ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է կառավարությանը: Այս մասին հանձանաժողովի նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր (մարտի 29-ին խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է Արմեն Աշոտյանը։

Ավելի վաղ,ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է:

Դեսպանը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---