Զախարովա. Լավրովն ու ԵԱՀԿ ղեկավարը կքննարկեն ԼՂ կարգավորումը![]() 29 մարտի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ի թիվս այլ հարցեի կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ապրիլի 5-ին տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որը Մոսկվա կժամանի ՌԴ ՊՆ կողմից կազմակերպվող Միջազգային անվտանգության 7-րդ մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով»,-ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ՌԴ-ն դիտարկում է ԵԱՀԿ-ն որպես Եվրաատլանտյան տարածքում հանրային անվտանգության կարևոր գործիք: «Նախատեսվում է գնահատականներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերի վերաբերյալ»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրարժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |