Լևոն Զաքարյանը՝ ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի հաղթող![]() 29 մարտի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ըմբիշ Լևոն Զաքարյանը դարձել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարի ոսկե մրցանակակիրը մինչև 18 տարեկանների շրջանում: Մրցաշարն անցկացվել է Կրասնոդարում: Նա Դոնի Ռոստովի օլիմպիական հերթափոխի շրջանային ուսումնարանի սան է: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 250 մարզիկ ՌԴ տարբեր մարզերից, քանի որ մրցաշարը բաց էր, մասնացել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: «Մրցաշարի հաղթող է դարձել Ռոստովի օլիմպիական հերթափոխի շրջանային ուսումնարանի սան Լևոն Զաքարյանը, որը հավասարը չունեցավ մինչև 60 կգ քաշայինների կարգում»,-ասվում է ուսումնարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ: Զաքարյանի մարզիչն է Աշոտ Զաքարյանը նույն ուսումնարանից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարը նվիրված էր ՌԴ վաստակավոր մարզիչ Լեշչենկոյի հիշատակին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |