70,4 մլն դրամ՝ սակավաջրության ռիսկերի կանխմանը

70,4 մլն դրամ՝ սակավաջրության ռիսկերի կանխմանը

PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից 70,4 մլն դրամ կհատկացվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ սակավաջրության ռիսկերի կանխման միջոցառումների իրականացման համար: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 29 նիստում:

Նախագծում նշվում է, որ իրականացվելու են տարբեր նախահետազոտական ծախսեր, Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների ու խորքային հորերի հորատման և վերականգման աշխատանքներ: Նախատեսվում է Սևջուր գետի և Ախուրյանի ջրամբարի տարածքում գտնվող հողտարածքների ջրալցման և այլ աշխատանքերի իրականացում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատյան դաշտում սակավաջրության ռիսկերի կանխմանն ուղղված խորքային հորերի հորատման և հների վերանորոգման իրականացմամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---