Սարկոզին կկանգնի դատարանի առջև արդարադատության մարմիններին կաշառելու մեղադրանքով30 մարտի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առջև արդարադատության մարմիններին կաշառելու մեղադրանքով: Սարկոզիի գործով մարտի 29-ին գործ է հարուցվել կոռուպցիայի և ապօրինի ազդեցության մեղադրանքով: Սարկոզիի փաստաբանները հայտարարել են որոշումը բողոքարկելու մասին, գրում է Deutsche Welle-ն AFP գործակալության վրա հղումով: Ըստ քննության տվյալների, Սարկոզին 2014-ին իր փաստաբանի միջոցով փորձել է կաշառել Ազիբերին, որն այն ժամանակ դատախազի պաշտոն էր զբաղեցնում վճռաբեկ դատարանում: Նախկին նախագահին հետաքրքրում էր 2007-ին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մասին քննության ընթացքը: Խոսքը L'Oreal-ի ժառանգ Լիլիան Բետանկուրի կողմից ֆինանսավորվելու մասին է: 2013-ին դատարանն արդարացրեց նրան այդ գործով, սակայն Սարկոզիի և նրա փաստաբանի հեռախոսազրույցները, որ գաղտնալսվել էին մեկ այլ գործի շրջանակում, թույլ տվեցին քննությանը նոր հանցանշաններ ստանալ նախկին նախագահի դեմ: Քննությունը պարզել է, որ Սարկոզիի փաստաբանը լավ պաշտոն է առաջարկել Ազիբերին Մոնակոյում՝ Բետանկուրի գործով տեղեկատվության դիմաց: Էրզոգի և Ազիբերի դեմ մասնագիտական գաղտնիքը խախտելու մեղադրանքներ են առաջադրվել: Սարկոզին Ֆրանսիայի նախագահ էր 2007-2012-ին: Նա մի շարք սկանդալների մասնակից է: Նրա դեմ նաև պաշտոնական քննություն է սկսվել Լիբիայի նախկին բռնապետ Մուամմար Քադդաֆիից 2007-ի ընտրարշավի ժամանակ ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |