ՀՀ նախագահն ու կաթողիկոսը կմասնակցեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը30 մարտի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ տեղի կունենա Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ, հայտնում է Panorama.am-ը իտալական La Stampa պարբերականի վրա հղումով: Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում: 2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը: 2015-ին Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այդ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |