Գեղասահորդուհի Մեդվեդևան շոու կվարի հեռուստատեսությունում30 մարտի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Առաջին ալիքն ապրիլի 1-ին կներկայացնի «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուն, որը կվարեն հայտնի գեղասահորդներ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) և Ալեքսեյ Յագուդինը: Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: «Հուսով եմ, որ այս նոր շոուի միջոցով երեխաները, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, նոր խթան կստանան հետագա զարգացման համար և գեղասահքի իսկական աստղեր կդառնան»,-ասել է նախագծի պրոդյուսեր Իլյա Ավերբուխը, գրում է ՏԱՍՍ-ը: «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուի հաղթողներն, ըստ նրա, նաև ֆինանսական աջակցություն կստանան մարզական կարիերան շարունակելու համար: Հեռուստանախագծում որպես մարզիչներ հանդես կգան Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Մաքսիմ Տրանկովը և Իլյա Ավերբուխը: Ժյուրին կգլխավորի հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |