20 բնական և ճարտարապատական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրեր կիրականացվեն30 մարտի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետին է ներկայացվել 20 պատմամշակութային հուշարձան ու բնության հատուկ պահպանվող տարածք զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձան ու բնության հատուկ պահպանվող տարածք զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը, Թռչկանի ջրվեժը, Սև բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին և Տաշիրը: Նշվել է, որ ծրագրի նպատակն է երկարացնել զբոսաշրջային այցի տևողությունը, զբոսաշրջիկներին ապահովել գիշերակացով, երկարացնել զբոսաշրջային սեզոնը, զգալիորեն ավելացնել վայրն այցելելիս զբոսաշրջիկի կողմից կատարվող ծախսերը և այլն: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով զբոսաշրջության 10 համաշխարհային միտումները: Զբոսաշրջային վայրերն ընտրվել են ըստ պատմամշակութային նշանակության, գեղատեսիլ բնության, ներդրումային ներուժի և իրագործելիության, մարզային բաշխվածության և մոտակայքում համայնքի առկայության: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել են 4 ծրագրի մշակման աշխատանքները՝ հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ 20 ծրագրերի, ինչպես նաև տարբեր շահագրգիռ գերատեսչություններից ստացվող նմանատիպ ծրագրերի քննարկման համար տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստեղծել համապատասխան հարթակ, որտեղ ծրագրերը մասնագիտական քննարկումների առաջին փուլ կանցնեն: Այնուհետև դրանք կներկայացվեն մարզպետներին, որպեսզի վերջիններս ևս քայլեր իրականացնեն ներդրողների ներգրավման ուղղությամբ: Վարչապետն առաջարկել է նաև սահմանել «խաղի կանոններ», որոնք ուղեցույց կհանդիսանան բնական, մշակութային և ճարտարապատական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված ներդրողների համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |