Դիանա Կարդումյանի ֆիլմը՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում![]() 31 մարտի 2018 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այդ մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում: 2018-ի մոսկովյան կինոփառատոնը 2 ամիս շուտ է մեկնարկում՝ ապրիլի 19-ին: Բացումը տեղափոխվել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով: «Տոմբե» ֆիլմի տևողությունը 19 րոպե է: Այն պատմում է բռնության ենթարկված ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ մասին: Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից (2)երկու ֆիլմ, Բուլղարիայից, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի ու Շվեդիայի, Պաղեստինի ու Լիբանանի համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ: Դիանա Կարդումյանը 12 վավերագրական ու խաղարկային ֆիլմ է նկարահանել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |