Երևանում բացվել է լյուքս կարգի «Ալեքսանդր» հյուրանոցը31 մարտի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում բացվել է «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ: Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 53,9 մլն դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280.000 դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, այն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |