ՀՀ-ն Ֆրանսիայում և Իսրայելում նոր դեսպաններ ունի![]() 31 մարտի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): Միևնույն ժամանակ, նախագահը Արմեն Մելքոնյանին ազատել է երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |