Ցեղասպանության զոհերին նվիրված անիմացիոն ֆիլմը` Global India կինոփառատոնի հաղթող![]() 3 ապրիլի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է շահել: Այս մասին հայտնում է The Siver Times-ը: Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունե քաղաքում: Ֆիլմը նոմինացվել էր մարտի սկզբին: Միության մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆիլմը ցուցադրվելու է նաև Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում: Ֆիմլը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոնների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Անիմացիայի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և նրա գործընկեր Անդրեյ Լիդագովսկին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |