ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը 2 ամսում աճել է 53%-ով![]() 2 ապրիլի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 53%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրներին է բաժին ընկել ՀՀ առևտրաշրջանառության 23,8%-ը, մինչդեռ նախորդ տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը եղել է 22,3%: Երկու ամսում ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $261,5 մլն՝2017-ի $170,8 մլն-ի փոխարեն: Արտաքին առևտրի ամենաբարձր ցուցանիշը ԵՄ երկներից Գերմանիայի հետ է՝ $65,3 մլն, որին հաջորդում են Բուլղարիան՝ $53 մլն, Իտալիան՝ $26,8 մլն, Նիդերլանդները՝ $25,4 մլն: Հաշվետու ժամանակահատվածում աճել է առևտրաշրջանառություն նաև ԱՊՀ երկրների հետ՝ 43,6%: Այս երկրներին է բաժին ընկել ՀՀ առևտրաշրջանառության 30,6%-ը, որից միայն 27,9%-ը՝ Ռուսաստանին: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ առևտրաշրջանառության 33,5%-ն է բաժին ընկեր ԱՊՀ երկրենրին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |