Ավելի շատ հագուստ, մետաղ և մեքենա. Ինչ է արտահանել ՀՀ-ն 2 ամսում![]() 2 ապրիլի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը 38,5%-ով ավելի շատ հանքահումքային արտադրանք է արտահանել, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է $117 մլն, 2017-ի $84,5 մլն-ի փոխարեն: Երկու ամսում Հայաստանը 42%-ով ավելի շատ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր է արտահանել՝ $56,2 մլն 2017-ի $39,5 մլն-ի փորարեն: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցիցպատրաստված իրերի արտահանումն աճել է 47%-ով: Հունվար-փետրվարին 2,3 անգամ ավելի շատ մանածագործական իր է արտահանվել՝ $30,1 մլն 2017-ի $13,3 մլն-ի փոխարեն: 2,5 անգամ աճել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը, 60,6%-ով՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը: 2018 թվականի առաջին երկու ամսում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 39,9% -ով՝ կազմելով $322 մլն, 2017-ի հունվար-փետրվարի $230 մլն-ի փոխարեն: Նշված ժամանակահատավածում ներմուծումն աճել է 51,2%-ով՝ կազմելով $530 մլն 2017-ի$350 մլն-ի փոխարեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |