Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի համար $14.000 է հավաքվել

Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի համար  $14.000 է  հավաքվել

PanARMENIAN.Net - «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող նոր ՝«Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմի նկարահանման համար Indiegogo առցանց հարթակում դրամահավաքի շրջանակում $14.000 է հավաքվել:

Արցախի, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի դրամահավաք-արշավի մեկնարկը տրվել է մարտի 17-ին: Ֆիլմի բյուջեի բացը լրացվել է 26%-ով:

Նշվում է, որ ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ դերասաններ:

Արշավին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ ֆիլմի մասնամասներին՝ Gate to Heaven ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---