Թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացրել 2 ապրիլի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին կալանավորելու որոշում է կայացրել՝ նրան մեղադրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Որոշումը հեռակա է կայացվել, քանի որ Բաղդատը հեռացել է երկրից, գրում է թուրքական Ahval թերթը: Հայկո Բաղդադտը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից իշխանությունների հետապնդումների պատճառով: Նա գտնվում է Գերմանիայում, որի իշխանությունները հրաժարվել են հետաքննել լրագրողին: «Ես ապրում եմ Գերմանիայի պաշտպանության ներքո»,-ասել էր Բաղդատը ԶԼՄ-ներին: Բաղդատի դեմ քրեական գործ է հարուցված Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով՝ վիրավորանք նախագահի հասցեին, որով նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում,: 2015-ին Բաղդատը հոդված էր հրապարակել թուրքական մամուլում՝ ի պաշտպանություն իր գործընկեր Ահմեդ Հաքանի, որը գրում էր Էրդողանի հակասիրիական քաղաքականության մասին, սպառնալիքներ էր ստանում հեռախոսով, ենթարկվել էր ծեծի: Բաղդատը գրել էր, թե առաջին հարվածը Հաքանին հասցրել էր Էրդողանը, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները շարունակել են նրա հալածանքներն ՝ անվանելով դավաճան ու օտարազգի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |