Իսրայելցի նախարար. Իսրայելը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը![]() 2 ապրիլի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակաիսրայելական հայտարարությունների համար՝ նրան անվանելով «հակասեմիտ»: Նա ասել է նաև, որ Իսրայելը պետք է ճանաչած լիներ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը: Տեղական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում իսրայելցի նախարարն ասել է, որ Իսրայելը պետք է միջազգային հարթակում քայլեր ձեռնարկեր Թուրքիայի նկատմամբ, որն աջակցում է պաղեստինական «Համաս» կազմակերպության գործողությունները Երուսաղեմում: Աղբյուրը նշում է, որ չնայած Իսրայելն ունի բավականին մեծ հայկական համայնք, պետությունը դեռևս չի ճանաչել 1915-1917 թվականների հայկական կոտարածները որպես ցեղասպանությունը: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահն «ահաբեկիչ» էր անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայի իրադարձությունների համար: Նեթանյահուն էլ պատասխանել էր, որ նա չի պատրաստվում բարոկայանության դասեր լսել մի երկրից, որն Աֆրինում քաղաքացիական բնակչությանն է թիրախավորում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |