Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը![]() 3 ապրիլի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան Atlantic ամսագրին տված հարցազրույցում: «Պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն: Մենք պետք է խաղաղ համաձայնագիր կնքենք՝ ապահովելու համար նորմալ հարաբերություններն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Մուհամմեդ բեն Սալմանը, գրում է Deutsche Welle-ն: Դիտորդները երկու երկրների մերձեցման այլ նշաններ էլ են նկատում: Այդպես, մարտին Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքը դեպի Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռի համար: Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիային Իսրայելի հետ մերձեցման է դրդում հարաբերությունների վատթարացումն Իրանի հետ: Նախկինում Սաուդյան Արաբիան չէր ճանաչում Իսրայելն ու դիվանագիտական հարաբերություններ չուներ այդ երկրի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |