Հայր և որդի Մնացականովների Բեռլինի ռեստորանում ազատ տեղ չի լինում![]() 3 ապրիլի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորանատեր Արամ Մնացականովը, որդու՝ Միխայիլի հետ, ռեստորան է բացել արևմտյան Բեռլինի հեղինակավոր Շառլոտենբուրգ թաղամասում, որտեղ շատ դժվար է ազատ տեղ գտնել, և որն ամսական մոտ 120.000 եվրո է բերում: Mine ռեստորանը հայր և որդին բացել են համատեղ՝ ներդնելով գրեթե 2,5 մլն եվրո և 1,5 տարի ծախսելով, գրում է incrussia.ru-ն: Գերմանացիներին գերելու համար Մնացականովներն արևմտյան Բեռլինի նորաձև մթնոլորտում մատուցում են իտալական խոհանոցի սիրված ուտեստները: Մնացականովները ձգտել են մթնոլորտ ստեղծել: Ավագ Մնացականովն անձամբ է ընտրել անձեռոցիկները, դանակներն ու սփռոցները, իսկ ձեռքի աշխատանքի սպասքը հատուկ պատվիրել են պետերբուրգյան «Բիսկվիտ» ստուդիայում: Ռեստարանում ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում, իսկ գինին մատուցվում է մուրանական ապակուց պատրաստված Zalta գավաթներով: Արամ Մնացականովը հայտնի է իր ռեստորանային ցանցով Մոսկվայում և Պետերբուրգում, ինչպես նաև որպես խոհարարական շոուների հաղորդավար: Նա ռեստորանային բիզնեսում է 1999-ից, Probka Family խմբի սեփականատերն է, որի մեջ մտնում է 5 ռեստորան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Հիմնականում հաստատությունները մասնագիտացած են իտալական խոհանոցի վրա: «Ռեստորանային ծառայության հոր», ինչպես անվանում են Մնացականովին, 2 ռեստորան՝ Jerome-ը և Probka-ն Սանկտ Պետերբուրգի 2017-ի լավագույն 5 ռեստորաններից են ճանաչվել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տեղերը: Probka-ն հաղթող է դարձել նաև «Կոնսյերժենրի ընտրությունը» անվանակարգում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |