ՌԴ-ում քրգործ են հարուցել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ավակովի դեմ![]() 3 ապրիլի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ՝ ՌԴ նախագահի ընտրություններում ռուսաստանցիների քվեարկությանը խոչընդոտելու համար: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Մարտի 18-ին Ուկրաինայի ոստիկաններն արգելափակել են Կիևում ՌԴ դեսպանատան և Օդեսայում, Խարկովում և Լվովում հյուպատոսությունների մուտքերը նախարար Ավակովի կարգադրությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ՔՕ 12 հոդվածով, որը թույլ է տալիս պատասխանատվության կանչել օտարերկրացիներին, որոնք հանցագործություն են կատարել ՌԴ սահմաններից դուրս, եթե այն ուղղված է եղել ռուսաստանցիների շահերի դեմ: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի այդ որոշումն աննախադեպ էր, հակասում էր միջազգային նորմերին և դուրս է քաղաքակիրթ երկրների մասին պատկերացումներից: Վաղաժամ քվեարկության շնորհիվ Ուկրաինայի տարածքում կարողացել էր ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցել 300 մարդ՝ այնտեղ բնակվող 72.000 ընտրողներից: Ուկրաինան միակ պետությունն է, որն արգելել էր ՌԴ քաղաքացիներին քվեարկել իր տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |