ԶԼՄ. Նեյմարը, «Ռեալից» բացի, դիտարկում է նաև ՄՅՈւ կամ «Սիթի» տեղափոխվելու տարբերակները![]() 3 ապրիլի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը նախկինի պես ցանկանում է հեռանալ ակումբից՝ նրա թիվ մեկ նպատակը «Ռեալ» տեղափոխվելն է: Սակայն, եթե տեղափոխումը մադրիդյան ակումբ ինչ-ինչ պատճառներով չստացվի, 25-ամյա ֆուտբոլիստը որպես այլընտրանք դիտարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Նեյմարն ավելի հակված է Խոսեպ Գվարդիոլայի թիմին, թեև «Օլդ Թրաֆորդում» նա ավելի մեծ հավանականությամբ կստանձնի առաջատարի դերը, գրում է Eurosport-ը Don Balon-ի վրա հղումով: ՊՍԺ-ից Նեյմարի հեռանալու առանցքային հարցը գինն է: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին գնել է «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով, իսկ վաճառքից ցանկանում է ստանալ 400 մլն եվրո: Բրազիլացու պայմանագրում հրաժարագին ամրագրված չէ: ՊՍԺ կազմում Նեյմարը 29 գոլի հեղինակ է դարձել 30 պաշտոնական խաղում: Այժմ Նեյմարը Բրազիլիայում է՝ նա վերականգնվում է վնասվածքից հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |