Բելառուսում մտադիր են հայրերի համար երեխայի խնամքի 14-օրյա արձակուրդ սահմանել

Բելառուսում մտադիր են հայրերի համար երեխայի խնամքի 14-օրյա արձակուրդ սահմանել

PanARMENIAN.Net - Բելառուսում մտադիր են հայրերի համար երեխայի խնամքի 14-օրյա արձակուրդ սահմանել, որը գործատուն պարտավոր է տրամադրել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական հարցերի ստորին պալատի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լևշունովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախկինում Բելառուսում քննարկում էին չվճարվող նմանատիպ 28-օրյա արձակուրդ տրամադրելու հարցը:

«Փոփոխությունները Բելառուսի աշխատանքային օրենսգրքում, որոնք խորհրդարանը քննարկելու է առաջին ընթերցմամբ, ենթադրում են, որ ընտանիքում երեխա ծնվելու դեպքում գործատուն պարտավոր կլինի հոր ցանկության դեպքում նրան չվճարվող արձակուրդ տրամադրել: Արձակուրդը չի կարող գերազանցել 14 օրը»,-ասել է Լևշունովը:

Երկշաբաթյա արձակուրդը կտրամադրվի երեխայի ծննդյան օրից 6 ամսվա ընթացքում:

Ըստ գործող օրենքի, Բելառուսում հայրն իրավունք ունի դեկրետ գնալ մինչև երեխայի 3 տարին լրանալը: Սակայն, այդ արձակուրդը վճարովի է և կարող է ձևակերպվել միայն այն դեպքում, եթե մայրը նմանատիպ արձակուրդ չի վերցրել և ժամանակից շուտ է աշխատանքի դուրս եկել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---