Մարտին մոտ 300.000 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան 3 ապրիլի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտին Վրաստան այցելած օտարերկրացիների քանակն աճել է մեկ երրորդով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեն: Ըստ նրա, նրանց թիվն, ով երկրում առնվազն 24 ժամ է անցկացրել, հասել է 292 017-ի, ինչը 72 403 (+33%) ավելի է, քան 2017-ի նույն ժամանակահատվածում: Ընդ որում, ընդհանուր առմամբ մարտին Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հասել է 578.514-ի, ինչը 67 472 (+13,2%) ավելի է 2017-ի ցուցանիշից: «Ուրախ ենք, որ Վրաստանում զբոսաշրջություն բառը հաջողության հոմանիշ է դարձել»,-ասել է Չոգովաձեն: Նա նշել է, որ մարտին Վրաստան ամենից շատ այցելել են Ադրբեջանից՝ 133.448 մարդ, Հայաստանից՝ 109.371, Թուրքիայից՝ 100.721, ՌԴ-ից՝ 91.539, Իրանից՝ 58.828: Դրական միտում կա նաև ԵՄ երկրների պարագայում: Աճի տեմպերով առաջատարներն են Մեծ Բրիտանիան է՝ (+74%), Գերմանիան (+47%), Լատվիան (+45%), Լիտվան (+35%) և Ֆրանսիան (+25%): Զգալի աճ է արձանագրվել նաև Իսրայելից (+78%), Չինաստանից (+62%), Իրանից (+46%), Հնդկաստանից (+43%) և ԱՄՆ-ից (+35%): 2018-ի հունվար-մարտին Վրաստան է այցելել 1.463.561 օտարերկրացի, ինչն ավելի է 196 584 անձով (+15,5%) 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |