Հունվարի 3, 4 և 5-ը աշխատանքային դարձնելու հարցի քննարկումն ԱԺ-ում հետաձգվել է 3 ապրիլի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կառավարությունն առաջարկել է նախածննդյան տոները որպես ոչ աշխատանքային օրեր հանել, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական նպատակահարմարությամբ: Առաջարկվում է, որ հունվարի 3, 4 և 5-ն աշխատանքային օրեր լինեն: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին կառավարության կողմից ներկայացվող ակտերի հիմնավորումներն ազատ թեմայով շարադրություններ են հիշեցնում, հայտնում է Aysor.am-ը: «Այդ հիմնավորումները սկսել են նմանվել ազատ թեմայով շարադրությունների: Ի՞նչ է նշանակում այն հիմնավորումը, թե կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը: Երեք ոչ աշխատանքային օրերի հանումն ի՞նչ կապ ունի դրա հետ», - ասել է պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկին: Հարցով հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նկատել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում նախատեսել միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոները: Նրա խոսքով՝ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ, քանի որ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, որի ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը: «Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր», - նշել է նա: Հանձնաժողովի առաջարկությամբ կառավարության ներկայացուցիչը համաձայնել է հետաձգել հարցի քննարկումը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: «Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը», - ասվում է նախագծում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |