Սպիտակ Տունը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր հավակնորդի անունը

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի աշխատակազմը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածուի անունը: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը The California Courier-ում, հայկական եւ ամերիկյան հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար կարող է դառնալ Ղրղզստանում Միացյալ Նահանգների ներկա դեսպան Մարիյա Յովանովիչը: Այդպիսով, արված է առաջին քայլը: Հայաստանի համաձայնությունն ստանալուց հետո, նախագահ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով եւ, Սենատի կողմից հավանություն ստանալու դեպքում, դեսպանը կժամանի Երեւան:



Հիշեցնենք, որ 18 ամիսների ընթացքում Երեւանում ԱՄՆ դեսպանի դերն է կատարում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարամատարը: 2006 թվականին «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու պատճառով Ջոն Էվանսի հեռանալուց հետո, աշխատակազմը երկու անգամ ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում դեսպանի պաշտոնին: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվել է Նյու-Ջերսին ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեզը Հոգլանդի հայացքներում Հայոց ցեղասպանության հարցով հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---