Փետրվարին 4,2%-անոց գնաճ է գրանցվել

Փետրվարին 4,2%-անոց գնաճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի փետրվարին սպառողական շուկայում 4,2% գնաճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ փետրվարին 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 4,5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0,4%-ով: 0,8%-ով թանկացել են տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան: Տրանսպորտը թանկացել է 6%-ով:

Մոտ 5%–ով էժանացել են հագուստն ու կոշկեղենը: Աննշան գնաճ է արջանագրվել հանգստի, ռեստորանային և հյուրանոցային ոլորտում: Գնաճ չի արձանագրվել կապի և կրթության ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---