ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԵԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը մտադիր չէ համատեղ զորավարժություններ անցկացնել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության հետ: Այդ մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ում: «Տեղեկատվությունն այն մասին, որ մենք մասնակցելու ենք նման զորավարժությունների, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - հայտնել են այնտեղ: Ինչպես այսօր հաղորդել է վրացական «Փրայմ-Նյուս» գործակալությունը, Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունների անցկացմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---