«Նաիրիտի» պահեստը պարտքի դիմաց կօտարվի պետությանը

«Նաիրիտի» պահեստը պարտքի դիմաց կօտարվի պետությանը

PanARMENIAN.Net - «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող 3961,8 քմ մակերեսով պահեստը, 24,8 քմ ծածկը և դրանցով զբաղեցված, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,7 հա հողատարածքը ընկերության պարտքի մի մասի դիմաց անհատույց կօտարվի պետգույքի վարչությանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Գույքն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 301,3 մլն դրամ:

Նշվում է, որ պետությանն ամրացվող պահեստի շենքն օգտագործվելու է քիմիական թափոնների գերեզմանոցի թափոնների պահեստավորման և պահպանման նպատակով:

Գույքի վերանորոգումը իրականացվելու է միջազգային գործակցության շրջանակում հատկացված դրամաշնորհների հաշվին: 2018-ին գույքի պահպանման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---