Գերմանիայի ոստիկանությունում քննում են ադրբեջանցի պատգամավորի դեմ բողոքը![]() 3 ապրիլի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննում են մարտի 31-ին Քյոլնում միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպել էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ադիլ Ալիևը: Միջադեպի ժամանակ տուժած անձինք բողոք են ներկայացրել ոստիկանությանը նրա դեմ: Միջոցառումն անցկացվում էր Քյոլնի հյուրանոցներից մեկում ադրբեջանական և թուրքական համայնքների համատեղ ջանքերով, այն անցնում էր «Կեցցե Ադրբեջանը, նրա միությունը Թուրքիայի հետ, առաջ Իլհամի հետ» կարգախոսով: Հանդիպմանը թույլ չէին տվել մուտք գործել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին, թեև հայտարարվել էր, որ հանդիպումը բաց է բոլորի համար, գրում է contact.az-ը: Պատգամավորի թիկնապահները ուժ են գործադրել և ծեծի ենթարկել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներից մի քանիսին: Տուժածների թվում է եղել նաև ակտիվիստ Ռաուֆ Բաբաևը, որին թույլ են տվել մասնակցել միջոցառմանը և նույնիսկ ելույթ ունենալ, սակայն, երբ նա սկսել է քննադատել Ադրբեջանի կառավարությանը, նրան քշել են բեմից և ծեծել: Ոստիկանություն է դիմել նաև Ռովշան Ղամբարը, ինչպես նաև մի շարք այլ անձինք: Հայցվորները պահանջում են քրեական հետապնդում սկսել և արգելել մուտքը Գերմանիա բռնության մասնակիցներին: Ինքը Ալիևը հերքում է մեղադրանքներն իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, թե դահլիճից դուրս են հրավիրել միայն նրանց, ով վիրավորական պաստառներ է կրել Ադրբեջանի նախագահի հասցեին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |