8,4 մլն դրամ՝ Մեղրիի բնակիչների էլէներգիայի արժեքը փոխհատուցելուն![]() 3 ապրիլի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը պետական բյուջեից 8,4 մլն դրամ կհատկացնի Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչությանը՝ անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքի փոխհատուցման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ նախագծի նպատակը Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսութան զարգացումն է: «Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է 168.439 կՎտ/ժ: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 76 շահառու», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Կառավարությունը պարբերաբար փոխհատուցում է Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը: Մասնավորապես՝ 2015 թվականին հատկացվել է 4,8 մլն դրամ, 2016 թվականին՝ 6,6 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |