Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից![]() 3 ապրիլի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բավարարել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներկրվելու են տրիկոտաժե գործվածքներ, սինթետիկ, ռետինե, նայլոնից թելեր, առաձգական ժապավեն և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 706,3 մլն դրամ է գնահատվում։ Ընդ որում, նշված արտադրատեսակներից և ոչ մեկը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ պատճառաբանությամբ, որ դրանք չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Փոխարենը ապրանքները ներմուծվում են հիմնականում Թուրքիայից, իսկ դրանց չնչին մասը՝ Ուզբեկստանից: Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |