YouTube-ի կենտրոնական գրասենյակում կրակ բացած կինն ինքնասպան է եղել

YouTube-ի կենտրոնական գրասենյակում կրակ բացած կինն ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - YouTube ընկերության կենտրոնակայանում, որը գտնվում է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում, մի կին կրակ է բացել աշխատակիցների վրա, իսկ հետո ինքնասպան եղել:

KRON 4 հեռուստաալիքի աղբյուրը ոստիկանությունում հայտնել է, որ կինը, որի անունը չի հրապարակվում, կրակել է իր ընկերոջ ուղղությամբ, և ենթադրաբար, վիրավորել է նրան: Ըստ նախնական տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել համալիրի տարածքում գտնվող սրճարանի մոտ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Միջադեպի հետևանքով ևս մի քանի մարդ է վիրավորվել, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Ընդհանուր առմամբ, 4 մարդ է տուժել:

Սան Բրունոյում ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք աղոթում ենք Սան Բրունոյում տուժածների համար»,-գրել է նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---