Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են արագացնել Ս-400 ԶՀՀ-ների առաքումը![]() 4 ապրիլի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաքման գործարքի իրականացումը՝ առաջին խմբաքանակը նախատեսվում է առաքել 2019-ի հուլիսին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը: «Մենք առաջ ենք տարել առաքումների ժամկետը պայմանագրում, որպեսզի ստանանք Ս-400 ԶՀՀ-ներն արդեն 2019-ի հուլիսին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն արագացրել է Ս-400 ԶՀՀ-ների արտադրությունը Թուրքիայի համար Անկարայի խնդրանքով և կողմերը պայմանավորվել են գնի մասին, գրում է Ինտերֆաքսը: «Մենք արագացրել ենք արտադրությունն ու պայմանավորվել ենք գնի վերաբերյալ, ինչը չափազանց կարևոր է»,-ասել է Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողնաի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ռուսական արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը նախատեսված ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների խոցման համար: Համակարգը կարող է մինչև 400 կմ հեռահարությամբ աերոդինամիկ թիրախներ խոցել, ինչպես նաև մինչև 60 կմ հեռավորության վրա՝ բալիստիկ թիրախներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |