Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է Հայաստանի եւ Վիետնամի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հատուկ նշել հայ ու վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու վերաբերմունքը: Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային կազմակերպությունների շրջանակում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, կողմերը կարեւորել են տնտեսական կապերի զարգացումը` պատրաստակամություն հայտնելով կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նրանք առաջնային են համարել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվություն փոխանակումն, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---