Պուտին. ԻՊ-ն Սիրիայում ջախջախված է 4 ապրիլի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը Սիրիայում ամբողջապես ջախջախված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «2018-ին մեր ուշադրության կենտրոնում մի թեմա է, որը կարևոր նշանակություն ունի ամբողջ միջազգային հանրության համար՝ իրավիճակի զարգացման հեռանկարները Մերձավոր Արևելքում Սիրիայում ԻՊ ջախջախումից հետո»,-ասել է Պուտինը Մոսկվայում մեկնարկած միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ՌԴ նախագահի ողջույնի խոսքն ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Պուտինը նշել է, որ ստեղծված պայմաններում «անհրաժեշտ է միասին մտածել բազմակող համագործակցության նոր ձևերի մասին, որոնք թույլ կտան ամրապնդել հաջողությունները, որ ձեռք են բերվել ահաբեկչության դեմ պայքարում և կասեցնել այդ սպառնալիքի տարածումը»: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |