Արցախի Մարտունին և Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժը բարեկամության հռչակագիր են ստորագրել![]() 4 ապրիլի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։ Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետեր Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է «Արցախի ձայներ» խմբի համերգին։ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |