Զինծառայողները հիփոթեք կվերցնեն 5%-ով![]() 4 ապրիլի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրի շրջանակում զինծառայողների համար բնակարան գնելու նպատակով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ կստեղծվեն: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի համաձայն՝ զինծառայողները կարող են ինչպես անմիջապես կառուցապատողից, այնպես էլ մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ գնել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով: Տոկոսադրույքի 4%-ը կսուբսիդավորի պետությունը, մյուս 5%-ը կվճարվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նշվում է նաև, որ պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար կտվի: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները: Պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |