Վիգեն Սարգսյան. Երևանն աշխատում է ռուս գործընկերների հետ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ![]() 4 ապրիլի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Երևանը շարունակում է աշխատել ռուս գործընկերների հետ սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: «Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ սպառազինության հնարավոր առաքումների ուղղությամբ, այդ թվում, ֆինանսական գործիքակազմի շրջանակում», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ թե իրո՞ք Երևանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք տեղադրելու է Ադրբեջանի հետ սահմանին։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանը խոսել է ընդհանուր սպառազինման և բոլոր տեսակի զինատեսակներ ձեռք բերելու մասին, ինչպես ուղղակի այնպես էլ միջպետական վարկով: «Որևէ առանձին զինատեսակ չի նշվել»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |