Սիրուշոն ու System of a Down-ի թմբկահարը համատեղ երգ են ձայնագրել (վիդեո)

Սիրուշոն ու System of a Down-ի թմբկահարը համատեղ երգ են ձայնագրել

PanARMENIAN.Net - Հայտնի երգչուհի Սիրուշոն իր ամերիկյան շրջագայության շրջանակում երգ է ձայնագրել հանրահայտ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Հաճելի էր աշխատել աշխարհի մեծագույն թմբկահարներից մեկի հետ...Եվ այսպես, ես և Ջոնը երգ ենք ձայնագրել նրա ալբոմի համար, որը, հուսով եմ, շուտով կթողարկվի»,-գրել է Սիրուշոն:

Նա նաև Ջոն Դոլմայանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել:

Ջոն Դոլմայանը ծնունդով Լիբանանից է, նվագել է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` System of a Down խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է Scars on Broadway խումբը, իսկ 2012-ից հանդես է գալիս որպես մենակատար: Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ: Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---