Ռոնալդուն ՉԼ 10 խաղում անընդմեջ գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է![]() 4 ապրիլի 2018 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղում: Պարտուգալացին առաջին ֆուտբոլիստն է մրցաշարի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 10 խաղում անընդմեջ: Ռոնալդուի արդյունավետ շարքը սկսվել է ՉԼ նախկին խաղարկության եզրափակչում, երբ նա կրկնակի գոլի հեղինակ դարձավ, հայտնում է Eurosport-ը: Այնուհետև Ռոնալդուն առնվազն 1 գնդակ է իրացրել 2017/18 խաղաշրջանի խմբային փուլի յուրաքանչյուր խաղում, հետո 2 հանդիպումներում՝ ՊՍԺ և «Յուվենտուսի» հետ: Ռոնալդուի գոլերի քանակը ՉԼ-ում հավասար է Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոի գոլերի հանրագումարին: «Յուվենտուսի» դարպասն ուղարկած գոլը ամենաարագն էր Քրիշտիանուի կարիերայում ՉԼ մասնակցության ամբողջ ընթացքում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |