Հրդեհ Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում. Մեկ զոհ կա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հրդեհ է բռնկվել Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը:«Ըստ նախնական տվյալների, հրդեհվել է 4-րդ հարկը: Հրդեհի մակերեսն ու այն, թե ինչ է այրվում, պարզվում է»,-ասվում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Տուժածներից մեկը զոհվել է: Այդ մասին ՏԱՍՍ-ին են հայտնել շտապ օգնության ծառայությունից: «Այրվող շենքից տարհանված մարդը մահացել է շտապ օգնության մեքենայում: Նրան փրկել չի հաջողվել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը ԱԻՆ-ում ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կան տուժածներ, այցելուներին տարհանում են: Ըստ աղբյուրի, շենքում հրդեհի պահին մոտ 300 մարդ է եղել: Հրդեհը համարվել է 2-րդ աստիճանի բարդության: Առևտրի կենտրոնը բացվել է 2009-ին: Կենտրոնում են տեղակայված մանկական հագուստի, կոշիկի, սայլակների, մանկական կահույքի, սննդի խանութներ: Վերջին հարկում գործում է «Աֆինա» ակումբը: ՌԴ Կեմերովո քաղաքում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը՝ երեխա: Հիմնականում չեն կարողացել փրկվել կինոդահլիճներում եղած մարդիկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |